https://arm.sputniknews.ru/20260803/13-amja-aghjik-e-zvohvel-belgvorvodi-gjugheric-mekum-ukrainakan-atsi-harvatsi-hetevanqvov–105359915.html
13-ամյա աղջիկ է զոհվել Բելգորոդի գյուղերից մեկում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով
13-ամյա աղջիկ է զոհվել Բելգորոդի գյուղերից մեկում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով
Sputnik Արմենիա
Եվս երկու աղջիկ՝ 7 և 9 տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T08:46+0400
2026-08-03T08:46+0400
2026-08-03T08:52+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
երեխա
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:370:960:910_1920x0_80_0_0_cf4ba5b270e372d55a534dc3987faaac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 13-ամյա աղջիկ։ Մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ ևս երկու աղջիկ՝ յոթ և ինը տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է խաղահրապարակի մոտ։ 13-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել։Յոթամյա աղջիկը գլխին, մեջքին և ոտքերին բազմաթիվ բեկորային վերքեր է ստացել։ Ինը տարեկան տուժածը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց բեկորային վերքերով։Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, երեխա, զոհ
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, երեխա, զոհ
Եվս երկու աղջիկ՝ 7 և 9 տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 13-ամյա աղջիկ։ Մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ ևս երկու աղջիկ՝ յոթ և ինը տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է խաղահրապարակի մոտ։ 13-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել։
Յոթամյա աղջիկը գլխին, մեջքին և ոտքերին բազմաթիվ բեկորային վերքեր է ստացել։ Ինը տարեկան տուժածը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց բեկորային վերքերով։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։