13-ամյա աղջիկ է զոհվել Բելգորոդի գյուղերից մեկում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260803/13-amja-aghjik-e-zvohvel-belgvorvodi-gjugheric-mekum-ukrainakan-atsi-harvatsi-hetevanqvov–105359915.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, երեխա, զոհ

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, երեխա, զոհ

Բաժանորդագրվել

Եվս երկու աղջիկ՝ 7 և 9 տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 13-ամյա աղջիկ։ Մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ ևս երկու աղջիկ՝ յոթ և ինը տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է խաղահրապարակի մոտ։ 13-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել։

Յոթամյա աղջիկը գլխին, մեջքին և ոտքերին բազմաթիվ բեկորային վերքեր է ստացել։ Ինը տարեկան տուժածը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց բեկորային վերքերով։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment