Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել

Հասարակություն

Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել, գրում է Shamshyan.com-ը։

Փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ մահացածը «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով եկել էր նշված վայր լողալու, իսկ հագուստները և անձնական իրերը գտնվում են ջրատարի մոտ։  

Leave a comment