Տղամարդը ջրահեղձ է եղել Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում, հավանաբար, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։

Ականատեսները նշել են, որ մահացածը «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով եկել էր նշված վայր լողալու, իսկ հագուստները և անձնական իրերը գտնվում են ջրատարի մոտ։

Leave a comment