Սեուտա հասնելու փորձի ընթացքում զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի


Մարոկկոյից Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք հասնելու փորձի ընթացքում զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին հաղորդում է Cadena SER ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի իրավապահները հայտնաբերել են 74 մարմին, ևս 16-ը հայտնաբերել են Մարոկկոյի իշխանությունները։


Սեուտան Իսպանիայի ինքնավար քաղաք է Հյուսիսային Աֆրիկայում, որը սահմանակից է Մարոկկոյին։ Վերջին օրերին այն բախվել է միգրանտների հոսքի կտրուկ աճին. հազարավոր մարդիկ փորձել են քաղաք հասնել լողալով կամ ցամաքային ճանապարհով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ օրում շուրջ 60 հազար մարդ անօրինական կերպով մուտք է գործել Սեուտա, որոնց մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկկո։


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը միգրանտների զանգվածային ներթափանցումը որակել է որպես հարձակում և երկրի տարածքային ամբողջականության խախտում։ Իշխանությունները Սեուտա են ուղարկել ոստիկանության, քաղաքացիական գվարդիայի և զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ։

Leave a comment