ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 18:09

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը, որի ինքնությունը լրագրողները փորձում էին պարզել հենց տեղում, հրաժարվել է ներկայանալ և պատասխանել որևէ հարցի։

Լրագրողի բազմաթիվ հորդորներին՝ հայտնել անուն-ազգանունը, որպեսզի հանրությունը ճանաչի իր ընտրյալ ներկայացուցչին, պատգամավորը պատասխանել է միայն «դեռ առիթ կունենանք»։

Միջադեպի ընթացքում հնչել է նաև հարցադրում՝ արդյո՞ք քաղաքական ուժի կողմից հրահանգ կա «շառից-փորձանքից հեռու» մնալու և լրագրողների հետ չշփվելու վերաբերյալ։ Պատգամավորը, սակայն, նախընտրել է շարունակել իր ճանապարհը՝ այդպես էլ չբացահայտելով իր ինքնությունը և չպարզաբանելով իր լռության պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment