https://arm.sputniknews.ru/20261010/harvatsner-rd-marzerin-rvostvovi-marzum-6-khaghagh-bnakich-e-tuzhel-107929872.html
Հարվածներ ՌԴ մարզերին. Ռոստովի մարզում 6 խաղաղ բնակիչ է տուժել
Հարվածներ ՌԴ մարզերին. Ռոստովի մարզում 6 խաղաղ բնակիչ է տուժել
Sputnik Արմենիա
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T10:39+0400
2026-10-10T10:39+0400
2026-10-10T10:42+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
տուժածներ
նավ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/1d/91810283_0:120:1280:840_1920x0_80_0_0_913e94f6b00016e392f05a1a03114728.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գիշերը զանգվածային հարձակում են ձեռնարկել Ռոստովի մարզի վրա, ոչնչացվել է ավելի քան 100 ԱԹՍ, տուժել է 6 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։Նա նշել է, որ 6 տուժածներից 4-ը հոսպիտալացվել են։Գիշերը Ռոստովի մարզում ոչնչացվել և է ավելի քան 100 ԱԹՍ։ Ռոստովում տեղի ունեցած հարձակումից մի քանի բազմահարկ և մասնավոր տներ են վնասվել, Բատայսկում վնասվել է չբնակեցված նորակառույց շենք։ Ազովում երկու նավ է վնասվել, ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան։Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների վայրերում:Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 15 ԱԹՍ է խոցվել: Բեկորների ընկնելու աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/1d/91810283_0:0:1280:960_1920x0_80_0_0_28b12df98221c09344ad28600d68277a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ, նավ
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ, նավ
10:39 10.10.2026 (Թարմացված է: 10:42 10.10.2026)
Բաժանորդագրվել
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գիշերը զանգվածային հարձակում են ձեռնարկել Ռոստովի մարզի վրա, ոչնչացվել է ավելի քան 100 ԱԹՍ, տուժել է 6 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։
«Օպերատիվ տվյալներով` անցած գիշեր օդային հարձակումից տուժած 6 ռոստովցիներ են դիմել բժշկական օգնության համար», – գրել է Սլյուսարը «Մաքս» հարթակում։
Նա նշել է, որ 6 տուժածներից 4-ը հոսպիտալացվել են։
Գիշերը Ռոստովի մարզում ոչնչացվել և է ավելի քան 100 ԱԹՍ։ Ռոստովում տեղի ունեցած հարձակումից մի քանի բազմահարկ և մասնավոր տներ են վնասվել, Բատայսկում վնասվել է չբնակեցված նորակառույց շենք։ Ազովում երկու նավ է վնասվել, ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան։
Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների վայրերում:
Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 15 ԱԹՍ է խոցվել: Բեկորների ընկնելու աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։