ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում Ազգային ժողովի անդրանիկ նիստերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունն ու օրհնության խոսքը եղել են պետական-եկեղեցական հարաբերությունների և պետականության անսասանության խորհրդանիշը։
9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստին Կաթողիկոսին չհարվիրելով՝ վարչակազմը ցույց է տալիս, որ պատրաստ չէ որևէ երկխոսության կամ հաշտեցման, և փորձում է Եկեղեցին մեկուսացնել պետական-հանրային կյանքից։
Մյուս կողմից, Ազգային ժողովը, որը պետք է հանդիսանա հանրային համերաշխության և տարբեր շերտերի միավորման հարթակ, իր այս քայլով ի ցույց է դնում իր` բացառապես կլանային և պառակտիչ բնույթը։
Հայոց Եկեղեցու հովվապետին չհրավիրելը անարգանք է նաև միլիոնավոր հավատացյալների և պետականակերտ ինստիտուտները հարգող քաղաքացիների նկատմամբ։
Ըստ այդմ, իշխող ուժն առաջնորդվում է ոչ թե համապետական և ազգային շահերով, այլ` քաղաքական վրեժխնդրությամբ և իշխանական նեղ օրակարգով՝ էլ ավելի խորացնելով պետության ներսում առկա վտանգավոր ճգնաժամը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: