«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կմեկնեն Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովի անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները («Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները) այսօր երեկոյան կմեկնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից օրհնություն ստանալու:

Այս քայլը հանդիսանում է ընդդիմության միասնական պատասխանը իշխանությունների որոշմանը՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին Վեհափառ Հայրապետին չհրավիրելու և հոգևոր օրհնության կարգը չեղարկելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment