Ինդոնեզիայում լաստանավի հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, 41-ը՝ անհետ կորել

Ինդոնեզիայի Մադուրա կղզու մոտ լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս 41-ը համարվում են անհետ կորած։

Reuters-ի փոխանցմամբ՝ նավի վրա եղել է մոտ 270 ուղևոր և անձնակազմի անդամ։ Նրանցից 225-ին հաջողվել է փրկել։

Նավը Սուրաբայից (Արևելյան Ճավա նահանգ) ուղևորվում էր դեպի Սուլավեսի կղզու Մակասար քաղաք։ Հրդեհի առաջացման պատճառը դեռևս չի պարզվել։

Leave a comment