Ղազարյանը սպասում է, որ Վարդապետյանն ԱԺ կգա Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար

https://arm.sputniknews.ru/20260802/ghazarjany-spasum-e-vor-vardapetjann-azh-kga-rubinjanin-vorpes-meghadrjal-nergravelu-hamar-105349969.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105325075_3:0:1426:1067_1920x0_80_0_0_ba7ed6acbc1a0756c4cd297e7daf49db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, էդգար ղազարյան, աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան

հայաստան, էդգար ղազարյան, աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ գլխավոր դատախազը կարող է նաև խափանման միջոցի միջնորդություն ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը սպասում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ կգա խորհրդարանի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Ելույթ ունենալով 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` նա հայտարարեց, որ Ռուբինյանը խտրական վերաբերմունք է դրսևորել։ Մասնավորապես, երբ Ռուբինյանն ԱԺ փոխնախագահի պաշտոնում քաղաքացիների ընդունելություն է հայտարարել, ինքը 5 անգամ ներկայացել է այդ ընդունելության համար, սակայն ոչ մի անգամ ընդունելության չի արժանացել։

«Վճռաբեկ դատարանի որոշման հիմքով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված է քրեական վարույթ, և ես սպասում եմ առաջիկայում գլխավոր դատախազին ԱԺ-ում, որը մեր համաձայնությունը կխնդրի Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ»,- ասաց Ղազարյանը։

Նա չբացառեց նաև, որ կարող է խափանման միջոցի միջնորդություն էլ լինել։

Էդգար Ղազարյանը իշխանական պատգամավորներին փաստացի ստիպեց հարգել զոհվածների հիշատակը
Հիշեցնենք` առավոտյան մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով նա ընդունեց կառավարության հրաժարականը, իսկ ավելի ուշ նա ստորագրեց Փաշինյանի վերանշանակման հրամանագիրը։

Նշենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:

Leave a comment