ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը


Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:


Իր ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ 2021-ի առաջին նիստի մեկնարկին պատգամավոր Կնյազ Հասանովը նիստը բացելուց առաջ խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը: 


Ղազարյանն առաջարկեց ՀՀ-ի և ԼՂ-ի ազատության, անկախության ու հայրենիքի պաշտպանության, բոլոր պատերազմներում ու մարտական գործողությունների, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության բոլոր դրվագների ժամանակ զոհված զինվորների, գեներալների, սպաների, երկրապահների, կամավորականների ու աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման ԱԺ-ում հայտարարել լռության րոպե:


ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:


 


 


 

Leave a comment