Քեոսայանի անվան մրցանակը կշնորհվի Մոսկվայում պայթյունից զոհված անվտանգության աշխատակցին

Բաժանորդագրվել

Օգոստոսի 1-ին Կուդրինսկայա հրապարակում գտնվող ռեստորանի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Անվտանգության աշխատակիցը, որը սեփական կյանքի գնով թույլ չի տվել, որ պայթուցիկ սարքը մտցնեն ռեստորան, հետմահու կարժանանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Օգոստոսի 1-ին հայտնել էինք, որ Կուդրինսկայա հրապարակում գտնվող ռեստորանի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, զոհեր և տուժածներ կան։

«Տիգրանի մրցանակը մենք փոխանցում ենք անվտանգության աշխատակցին, որը զոհվել է և թույլ չի տվել, որ պայթուցիկ սարքը մտցնեն ռեստորան»,– գրել է Սիմոնյանը տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանն այս մրցանակը սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Փետրվարի սկզբին նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։

Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։

Leave a comment