Իտալիայում երկրաշարժից 26 մարդ տուժել է, շուրջ 300-ը լքել են իրենց տները

Բաժանորդագրվել

ԶԼՄ-ների տվյալներով՝ Իտալիայում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենախոշոր սեյսմիկ երևույթը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 21 տուժածի մասին։

«Երեկ (ուրբաթ օրը- խմբ.) երեկոյան տեղի ունեցած 4.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով գրանցվել է 26 տուժած»,-ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունում հավելել են, որ շուրջ 300 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։

Նշվում է, որ հրշեջներն ու տեխնիկական մասնագետները շարունակում են շենքերի ստուգումը՝ վնասվածքների առկայությունը պարզելու համար։

Հուլիսի 31-ին օրը Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նեապոլից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Corriere della Sera թերթի տվյալներով՝ խոսքը տվյալ շրջանում վերջին 40 տարվա ամենախոշոր սեյսմիկ երևույթների մասին է։

Leave a comment