Իրանի կապիտուլյացիային հասնելու փորձերը պատրանքային են. Ռեզայի


Իրանին արագ ջախջախիչ հարված հասցնելու և նրա կապիտուլյացիային հասնելու փորձերը բացարձակապես պատրանքային են՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային:


Նրա խոսքով՝ հարձակման դեպքում Թեհրանի պատասխանն այնքան կործանարար կլինի, որ «ամբողջ տարածաշրջանն ու նրա ենթակառուցվածքը կվերադարձնի քարե դար»:


Իրանցի խորհրդարանականը նաև կոչ է արել պոտենցիալ հակառակորդներին «հիմարություն չանել»՝ ընդգծելով, որ ագրեսիվ քայլերից հրաժարվելը բխում է իրենց սեփական շահերից և կօգնի խուսափել աղետալի էսկալացիայից:

Դիտումների քանակ2

Leave a comment