Քուվեյթը հայտարարել է իրեն պատկանող Բուբիյան կղզու վրա իրանական դրոնների հարձակման մասին

https://arm.sputniknews.ru/20260801/quvejty-hajtararel-e-iren-patkanvogh-bubijan-kghzu-vra-iranakan-drvonneri-hardzakman-masin-105299501.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/161/19/1611985_0:512:1367:1537_1920x0_80_0_0_1bdcae6eb7f71b5312edc7e2719c270e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քուվեյթ, իրանի իսլամական հանրապետություն

քուվեյթ, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Քուվեյթի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ իրանական հարձակումն ուղղված է եղել մի շարք կրիտիկական կարևորության օբյեկտների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Քուվեյթը հայտարարել է իրեն պատկանող Բուբիյան կղզու վրա իրանական դրոնների հարձակման մասին։

Երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի հարձակումն ուղղված է եղել մի շարք կրիտիկական կարևորության օբյեկտների, այդ թվում՝ երկրի հյուսիսում գտնվող կառավարական օբյեկտի, ինչպես նաև Բուբիյան կղզում ընկերություններից մեկին պատկանող քաղաքացիական ավտոմեքենաների դեմ։

«Սա Քուվեյթի Պետության ինքնիշխանության ակնհայտ ոտնահարում է, ուղղակի սպառնալիք է նրա անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, բարիդրացիության սկզբունքների և Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի լուրջ խախտում»,-ասված է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում կարծում են, որ Իրանի գործողությունները խաթարում են անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և խորացնում են լարվածությունը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment