Իտալիան կասեցրել է Իսպանիայի հետ շենգենյան համաձայնագրի գործողությունը՝ վերահսկողություն սահմանելով երկու երկրների միջև ծովային և օդային սահմաններին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին։
«Իտալիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է փակել Իսպանիայի հետ ծովային և օդային սահմանները», – ասվում է հրապարակման մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ որոշումն ընդունվել է ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզիի նախագահությամբ ներգաղթի և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացված տվյալների հիման վրա:
Միևնույն ժամանակ Ֆրանսիանզինվորականներ, ինքնաթիռներ և դրոններ է տեղակայել Իսպանիայի հետ սահմանին։
«Իսպանիայի հետ սահմանին տեղակայվել են արագ արձագանքման ուժերի չորս ստորաբաժանումներ, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր», – հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Х սոցցանցում:
Մարոկկոյի և իսպանական սահմանային Սեուտա քաղաքի մոտ հավաքված հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հուլիսի 30-ին կարողացել են ներթափանցել իսպանական տարածք, որից հետո իշխանությունները Սեուտա են են ուղարկել ոստիկանության, քաղաքացիական գվարդիայի և զինծառայողների լրացուցիչ ստորաբաժանումներ:
Sputnik Արմենիա