Փաշինյանն ու Սլովենիայի վարչապետը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցեր են քննարկել

«ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

 

Հաղորդագրությունում նշված է․

 

«Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

 

Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը:

 

Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերի շուրջ»:

Leave a comment