Շենգավիթի մանկապարտեզում փորձարկել են արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները


Շենգավիթ վարչական շրջանի N139 մսուր-մանկապարտեզում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը մանկապարտեզում» թեմայով ուսումնավարժանք։


 


Թաղապետարանից հայտնում են՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության 4-րդ ջոկատի հրամանատար, Փ/Ծ փոխգնդապետ Գագիկ Մինասյանի ղեկավարությամբ իրականացված ուսումնավարժանքն ուղղված էր N139 մսուր-մանկապարտեզում արտակարգ իրավիճակներին արագ և ճիշտ արձագանքելու կարողությունների զարգացմանը։


 


 


Ուսումնավարժանքին ներգրավված էր 2 մարտական հաշվարկ, որոնք տեղում ցուցադրեցին հրդեհաշիջման գործողությունների կազմակերպման և իրականացման փուլերը։


 

Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել N139 մսուր-մանկապարտեզի անձնակազմի և սաների իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել անվտանգ վարքագծի ձևավորմանը։

Դիտումների քանակ2

Leave a comment