https://arm.sputniknews.ru/20260801/haj-vracakan-sahmanin-hskajakan-hertery-sharunakvum-en—105289711.html
Հայ-վրացական սահմանին հսկայական հերթերը շարունակվում են
Հայ-վրացական սահմանին հսկայական հերթերը շարունակվում են
Sputnik Արմենիա
Միջին հաշվով, երկու անցակետերը «հաղթահարելը» այժմ տևում է գրեթե 1,5 ժամ: 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T09:04+0400
2026-08-01T09:04+0400
2026-08-01T09:08+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
անցակետ
բագրատաշեն անցակետ
սադախլոյի անցակետ
հերթեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105289510_0:380:1001:943_1920x0_80_0_0_71acb6c9872030b8aca26bdc39cd6722.jpg.webp
Հայ-վրացական սահմանին կրկին հսկայական հերթեր է արձանագրել Sputnik Արմենիայի թղթակիցը։ Հայաստանի և Վրաստանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցակետերում օգոստոսի լույս 1-ի գիշերը հարյուրավոր քաղաքացիներ սպասում էին անձնագրային հսկողությունն անցնելուն: Նմանատիպ իրավիճակ է նաև անցակետում։ Միջին հաշվով, երկու անցակետերը «հաղթահարելը» այժմ տևում է գրեթե 1,5 ժամ:Sputnik Արմենիայի տվյալներով՝ հայ-վրացական սահմանը հատելու լավագույն ժամանակը առավոտյան 05:00-ից 06:00-ն է։ Այս ժամերին է, որ տրանսպորտի և ուղևորների հոսքը, որպես կանոն, նվազագույն է, ուստի կարող եք շատ ավելի արագ անցնել երկու անցակետերը: Շատ ճանապարհորդներ մեկնում են երեկոյան՝ 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հույս ունենալով, որ կեսգիշերից հետո հերթերը կնվազեն: Սակայն գործնականում հակառակն է տեղի ունենում՝ գիշերային ժամերին անցակետերի ծանրաբեռնվածությունը նկատելիորեն աճում է։Նախօրեին հայ-վրացական պետական սահմանի անցակետում առաջացող հերթերի հարցը բարձրացվել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի և Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հանդիպման ժամանակ:
վրաստանի հանրապետություն
բագրատաշեն անցակետ
սադախլոյի անցակետ
2026
Լուրեր
am_HY
Огромные очереди на армяно-грузинской границе
Sputnik Արմենիա
Огромные очереди на армяно-грузинской границе
2026-08-01T09:04+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105289510_0:250:1001:1000_1920x0_80_0_0_5040aed318f9e9e5e3f81bb1eae67d56.jpg.webp
վրաստանի հանրապետություն, հայաստան, անցակետ, բագրատաշեն անցակետ, սադախլոյի անցակետ, հերթեր, видео
վրաստանի հանրապետություն, հայաստան, անցակետ, բագրատաշեն անցակետ, սադախլոյի անցակետ, հերթեր, видео
Միջին հաշվով, երկու անցակետերը «հաղթահարելը» այժմ տևում է գրեթե 1,5 ժամ: