ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ», ծանոթացել վերջին վթարավերականգնողական աշխատանքներին


Հուլիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ իրականացրել են աշխատանքային շրջայց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկում։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։


 


«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ Հանձնաժողովի աշխատակիցները ծանոթացել են հիմնական սարքավորումներին, այդ թվում վերջին վթարավերականգնողական աշխատանքներին, դիտարկել ընթացիկ շահագործման ռեժիմների բնութագրիչ պարամետրերը։


 


Շրջայցի ընթացքում քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները, կանգառագործարկման խնդիրները և դրանց հետ կապված անհրաժեշտ ներդրումները։

Դիտումների քանակ1

Leave a comment