Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա և կանգնեցրել նրանց ընթացքը։
Նշվում է, որ նավերը անտեսել են նախազգուշացումները և փորձել են անօրինական ճանապարհով անցնել ԱՄՆ օդային պաշտպանության ներքո։ Եվս 4 լցանավ էլ շտապ փոխել են ուղղությունը և լքել ջրատարածքը։
Իրանը կրկին կոչ է անում նավագնացությամբ զբաղվող և ապահովագրական ընկերություններին չվստահել ամերիկացիներին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած անօրինական միջամտություն կասեցվելու է։