Քաղաքականություն
24.09.2026 | 15:53
Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«ԵՄ-ականների կողմից Հայաստանին ներկայում առաջարկվող աջակցության միջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը։
Նա հայտարարել է, թե ԵՄ ներքին շուկան բարձր մրցակցային է և կարգավորվող, և հայկական արտադրանքն այնտեղ «գրկաբաց չի ընդունվի»։ Միաժամանակ, թեկնածու երկրները տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը։
Ավելի վաղ էլ Մասլեննիկովը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել գնահատել եվրաինտեգրման վտանգները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի