«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն

31.07.2026 | 14:13

Ինչպես են պետությունները, ժողովրդավարությունները ավտորիտարացվում․ այս համակարգերում, ինչքան էլ տարօրինակ հնչի, ժողովրդավարության հետընթացի ամենատարածված ձևը տեղի է ունենում հենց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների կողմից այդ համակարգը քանդելուն ուղղված գործողությունների արդյունքում։ Այս մասին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ նշեց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող  Նարեկ Սուքիասյանը։

«Այսինքն՝ հինգից չորս դեպքում հետընթացն անում են ընտրված իշխանությունները՝ օգտվելով և օգտագործելով օրենքները և ազատական սահմանադրությամբ թույլ տրված բոլոր մեխանիզմները։ Շատ հազվադեպ է տեղի ունենում այնպես, ինչպես կինոներում՝ որ եկավ մի տիրան, դա քանդեց, ու համակարգը փոխվեց։ Դա ավելի հեշտ կլիներ կանգնեցնել, որովհետև այդ վտանգը կլիներ մեծ և ճչացող, բնականաբար, մոբիլիզացիան ու դիմադրությունը կաշխատեին։ Բայց երբ դա տեղի է ունենում կաթիլ-կաթիլ՝ շատ մեծ ժամանակաշրջանի ընթացքում, դու դրա մեջ եփվում ես, ջերմաստիճանն անընդհատ բարձրանում է, բայց դու այդ մի-մի աստիճանի բարձրացումը չես նկատում, մեկ էլ մի պահի արդեն եփվել ես։

Ի՞նչ մեխանիզմներ են սրա գլխավոր հենասյուները, որոնք քանդվելով բերում են դրան։ Ամենավտանգավորը դատական իշխանությունն է, հատկապես պառլամենտական պետություններում, որտեղ առաջին հերթին պետք է գործեն ինստիտուտների հորիզոնական սահմանափակումները։ Գործադիրը գրեթե միշտ տանում է ավտորիտացման, օրենսդիրը պառլամենտարիզմի պարագայում սինխրոնիզացիայի մեջ է կառավարության հետ»,-ասաց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment