Էրիկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն Բաքվում կայացած ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ում

Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ քաշային կարգ) Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

Պապիկյանը մենամարտի երկրորդ կեսում մի քանի հաջող նետում իրականացրեց և ապահովեց հաղթանակը որակավորման փուլում, որի արդյունքներով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։

Մեկ այլ մեկնարկային մենամարտում՝ 55 կգ քաշային կարգում, Դավիթ Բալեյանը 8:6 հաշվով հաղթեց լեհ Պշեմիսլավ Մրոզեկին։

Ավելի վաղ, ևս Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանից ոսկե մեդալ նվաճեց Ջանես Նազարյանը, իսկ բրոնզե մեդալները` Արարատ Ավետիսյանը և Գևորգ Հարությունյանը։

Sputnik Արմենիա

Leave a comment