ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները լիարժեք կամփոփեմ իր՝ Բաքու կատարվելիք ուղեւորթությունից հետո, քանզի թե ներկայիս այցը, թե զարգացումները տարածաշրջանային են եւ փոխկապակցված։
Այս պահի դրությամբ կարող եմ փաստել մեկ բան՝ մեր այսօրվա ակցիան այն աստիճան լսելի էր հենց նախագահականում, որ հարյուրավոր քաղացիների վանկարկումները լսելի են անգամ Նիկոլի կողմից հրապարակված կադրերում։
Եվ սա՝ ի հեճուկս հազարավոր ոստիկանների, փակված փողոցների եւ երկնքում ճախրող ուղղաթիռների։
Իշխանությունները այնքան էին դողում մեր ռազմագերիների նկարներից, որ նույնիսկ ոստիկանական երկրորդ շղթան կազմեցին Բաղրամյանի պուրակում՝ ոստիկանների մարմիններով փակելու համար Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, Արկադի Ղուկասյանի եւ մյուս բանտարկված մեր հայրենակիցների նկարները։
Պատկերացնում՞ եք։ Սրանց անգամ ամոթանք տալն է այլեւս անիմաստ։
Ամոթը մեզ է, բոլորիս, որ Հայաստանն աշխարհում դեռ ներկայացնում է այս Made for Turkey մոդուլային ոհմակը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: