Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի գիշերային հարվածներին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածել են Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ավիաբազային՝ ոչնչացնելով երեք F-35 կործանիչ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հաղորդել է Press TV-ն։
«Այսօր առավոտյան ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը բազմաթիվ բալիստիկ հրթիռներ են կիրառել՝ Ալ-Ազրաք ավիաբազայում թշնամու F-35 կործանիչների թռիչքուղուն և սպասարկման կայանին հարվածելու համար՝ ամբողջությամբ ոչնչացնելով երեք F-35 ինքնաթիռ և զգալիորեն վնասելով ևս երեքը», – հայտարարել է ԻՀՊԿ-ն։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ բազայում զոհվել են մի քանի ամերիկացի սպաներ և սպասարկման անձնակազմ։
Ամերիկացիները չեն հաստատել այս հաղորդագրությունները։