ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը

Քաղաքականություն

30.07.2026 | 12:57

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Hudson Institute-ում Մայքլ Դորանի հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, տարածաշրջանային զարգացումներն ու համագործակցության նոր հնարավորությունները։

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։

Hudson Institute-ի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և համագործակցության նոր հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment