«Բոլոր ծրագրերի իրականացման համար ունենք մեկ խնդիր՝ ներկա իշխանության ղեկավարն է, առաջին հերթին պետք է հեռացնել նրան»․ Անաստաս Իսրայելյան

«Նախաձեռնությունը շատ կարևոր է, սակայն բոլոր ծրագրերի իրականացման համար ունենք մեկ հիմնական խնդիր՝ ներկա իշխանության ղեկավարն է, պետական մակարդակով իրականացված հանցագործության ներկայացուցիչը։ Եթե ուզում ենք, որ մեր բոլոր ծրագրերը դառնան իրականություն, առաջին հերթին պետք է աշխատենք այդ մարդկանց, այդ ղեկավարներին հեռացնելու ուղղությամբ»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի ժամանակ հայտարարեց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Նա նշեց, որ որպես արցախցի մասնակցել է գրեթե բոլոր նմանատիպ միջոցառումներին, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց․ «Պետք է հասկանալ՝ որն է իրական գործիքը, որպեսզի այս շարժումը դառնա իրականություն։ Չկա նման միջոցառում, որ չմասնակցեմ․ ամեն անգամ ոգևորվում եմ, սակայն գալիս եմ մի կետի, և այդտեղ ամեն ինչ ավարտվում է։ Խնդիրը մեր մեջ է։

Խնդիրն այն է, որ ամեն անգամ նման միջոցառումներ եք կազմակերպում, հայրենասիրության, երկրի վտանգների վերաբերյալ խոսքեր եք հնչեցնում, սակայն հետո գործընթացը հասնում է մի կետի և դրանով ավարտվում։ Բացի առաջարկներ ներկայացնելուց, յուրաքանչյուրը պետք է նաև հայտարարի, որ պատրաստ է համագործակցել և պատրաստ է կանգնել առաջնագծում»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment