Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը դպիր է Սբ Սարգիս եկեղեցում, գրություն է թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր

Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը գրություն է թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր


ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեից որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում, հուլիսի 29–ին դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, հայտնել է աստվածաբան, եկեղեցական Թովմաս Առաքելյանը։


«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին», – նշել է Առաքելյանը Facebook–յան իր էջում։ 


Եկեղեցական նաև հրապարակել է Վահեի հարազատների հեռախոսահամարները։ 


Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28


Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72


Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16


Leave a comment