«Վագա Ֆարմի» դեղատներում իրավախախտումներ են հայտնաբերվել (PAN.am)

Երևանի վարչական տարածքում գործող «Վագա Ֆարմի» 22 դեղատներում իրականացված հսկողության արդյունքում ընդհանուր առմամբ վարչական իրավախախտման 25 դեպք է հայտնաբերվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ արձանագրվել է պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 12 դեպք։ Չթույլատրված ապրանքատեսակների՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի համար հայտնաբերվել է 2 խախտում, իսկ առանց համապատասխան թույլտվության գովազդ տեղադրելու համար՝ 11 դեպք։

Խախտումները հայտնաբերվել են սեպտեմբերի 10-ին և 15-ին:

Leave a comment