Sputnik Armenia. Հանրահայտ բլոգեր Լուսիկ Կարապետյանին (լսարանը՝ 2,2 մլն) ԱՄԷ-ից Ռուսաստան են արտահանձնում ներդրումների պատրվակով խարդախության համար:
Քննության վարկածով՝ Կարապետյանը դեկտեմբերից ի վեր քաղաքացիներից հափշտակել է 85 հազար ռուբլի՝ նրանց բարձր եկամտաբերություն խոստանալով բուքմեյքերական ոլորտում։
Ավելի վաղ նրա նկատմամբ կալանքի որոշում էր կայացվել, հայտարարվել էր միջազգային հետախուզում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)