Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկը


The Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Օմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանելու ժամանակավոր ծրագիր է առաջարկել: Սակայն Թեհրանն այն մերժել է՝ պահանջելով, որ իր վերահսկողության տակ հայտնվի ջրային ուղու առյուծի բաժինը, որը վճռորոշ նշանակություն ունի նավթի համաշխարհային մատակարարումների համար:


Պարբերականը նշում է, որ այդպիսով Իրանը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների արագ վերսկսման հույսերը:


Իր հերթին, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին թերթին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլին, եթե Օմանը չաջակցի նեղուցի մեծ մասն իր վերահսկողության տակ տրամադրելու Իրանի առաջարկին: Նրա խոսքով՝ Օմանի ծրագիրը «չի լուծում Իրանի անվտանգության խնդիրները»:


Ղարիբաբադիի խոսքով՝ մուտքը ծովային միջանցքը պետք է ամբողջությամբ լինի Իրանի վերահսկողության տակ, մինչդեռ Օմանը կարող է վերահսկել տրանսպորտային միջանցքի ելքի միայն մի մասը:


 «Եթե նրանք ընդունեն այս առաջարկը, մենք կանցնենք հաջորդ փուլին»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ նեղուցը կմնա փակ, եթե Օմանը մերժի այս տարբերակը։

Leave a comment