Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։
9-րդ գումարման ԱԺ պատգամավորության թեկնածու Լուսինե Բադալյանն ընտրվել է առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Բադալյանն այս մասին տեղեկությունը հաստատել է լրատվամիջոցներին:
Նշենք՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Լուսինե Բադալյանը, Ալխաս Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նելլի Բավեյանը: