Ճապոնիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Բաժանորդագրվել

Ճապոնիայի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց շուտափույթ փրկելու համար:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տեղական ժամանակով ժամը 8.30-ի դրությամբ զոհերի թիվը 13 է», – նշել է նա:

Վարչապետի խոսքով՝ իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց շուտափույթ փրկելու համար։

Հուլիսի 28-ին Կյուսյու կղզում գրանցվել է 7.1 և 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կյուսյու կղզում վնասվել են ճանապարհներ, ավերվել են տներ, գրանցվել են հրդեհներ: Մի շարք շրջաններում արձանագրվել են նաև էլեկտրաէներգիայի անջատումներ:

Leave a comment