Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել Եվրամիությանը միանալու վերաբերյալ երկրի հանրաքվեի ճշգրիտ ժամկետը։
«Ոչ, ճշգրիտ ժամկետ չի նշվել», -լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է», – ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։