CSI-ն, WEA-ն և ECLJ-ն ՄԱԿ-ում արդարություն են պահանջել Արցախի համար

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը, Համաշխարհային ավետարանական դաշինքը (WEA) և Եվրոպական իրավունքի և արդարադատության կենտրոնը (ECLJ) համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ պահանջելով ապահովել Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի իրավունքը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներին՝ CSI-ի ներկայացուցիչ, դոկտոր Ջոել Վելդկամպը քննադատել է Ադրբեջանին Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու համար։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացման, ապօրինի կալանավորումների և միջազգային դիվանագիտական անգործության փաստերի վրա։

Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ին կոչ են արել աջակցել Շվեյցարիայի հովանավորությամբ խաղաղության ֆորումի ստեղծմանը՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների և իրավունքների ոտնահարման հիման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment