Ալեք Մանուկյան փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը (PAN.am)

Երևանի Ալեք Մանուկյան փողոցում սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվելու՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։

Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև այդ խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում ժամանակավորապես փոփոխվելու է լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմը։

Փոփոխությունների արդյունքները գնահատելուց հետո, անհրաժեշտության դեպքում, երթևեկության կազմակերպման սահմանված լուծումները համապատասխան վերանայումների են ենթարկվելու։

Leave a comment