ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են Ռուսաստանի տարածքի վրա 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
«Օրվա ընթացքում՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով, հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Ուդմուրտիայի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում»,- ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորսկոյե բնակավայրը և Դնեպրոպետրովսկի մարզի Կոմունարովկա բնակավայրը։