ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավվածությունը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Կար մի պատմություն Հայաստանի հետ կապված, որը, կարծես, ասում էր. «Եկեք օգտագործենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում այն ​​ո՞ւմ և ինչի՞ դեմ էր։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք, թե բարեբախտաբար՝ այն իմ հարցը չէ,  նրանց՝ Երևանի հարցն է, այդ տարածքները չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում։

Leave a comment