Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքի տնային դեղատուփում. ՈՒՂԵՑՈՒՅՑ

Լավ համալրված տնային դեղատուփը կարող է օգնել արագ արձագանքել փոքր վնասվածքների և անհետաձգելի իրավիճակների դեպքում


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Լավ համալրված տնային դեղատուփը կարող է օգնել արագ արձագանքել փոքր վնասվածքների և անհետաձգելի իրավիճակների դեպքում։


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ տնային դեղատուփը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը կամ բժշկի խորհրդատվությանը։ 


Ձեր տնային դեղատուփում ցանկալի է ունենալ․ 


Վիրակապման պարագաներ


  • Ստերիլ վիրակապեր և անձեռոցիկներ
  • Բինտ
  • Սպեղանի /Լեյկոպլաստ/


Չափման միջոցներ


  • Ջերմաչափ
  • Ճնշաչափ


Վերքերի մշակման միջոցներ


  • Մաշկի ախտահանման համար նախատեսված միջոց
  • Ֆիզիոլոգիական լուծույթ՝ վերքը լվանալու նպատակով


Օժանդակ պարագաներ


  • Մկրատ
  • Ունելի /Պինցետ/
  • Միանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Կաթոցիկ /պիպետկա/


Առաջին անհրաժեշտության որոշ դեղամիջոցներ


Ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցներ (մեծահասակների և, անհրաժեշտության դեպքում, երեխաների համար)


Սորբենտներ /ակտիվացված ածուխ/


Բժշկի կողմից նշանակված և պարբերաբար օգտագործվող անհատական դեղամիջոցներ


Կարևոր է հիշել․

  • Դեղատուփը պետք է պահել երեխաների համար անհասանելի վայրում։

  • Պարբերաբար ստուգել դեղերի պիտանելիության ժամկետները և փոխարինեք ժամկետանց միջոցները։

  • Դեղերը պահել մութ և սառ պայմաններում։ 


Leave a comment