Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներ են տուժել

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները 52-ամյա կնոջը ցույց են տվել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  

Նույն օրը, մատուռի հարակից տարածքում փրկարարները ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու ցույց են տվել համապատասխան օգնություն և պատգարակով (մոտ 200 մ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Leave a comment