Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անկարայում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, որը արհեստական բանականության միջոցով ստեղծել և սոցիալական ցանցերում տարածել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ լուսանկարներ։ Այս մասին հայտնել է «Cumhuriyet» թերթը։
«Պարզվել է, որ կասկածյալն իր WhatsApp-ի status բաժնում հրապարակել է լուսանկարներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ, ինչպես նաև՝ սեփական լուսանկարները, որոնք, ենթադրաբար, ստեղծվել են արհեստական բանականության կիրառմամբ»,- հայտնել են Անկարայի դատախազությունից, որն իրականացնում է հետաքննությունը։