Երևանում դասերը կսկսվեն 08:15-ի՞ն, թե՞ 08։30-ին

Անցած տարվա սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը մեկնարկեցին ժամը 08:15-ին:

Նշենք, որ մինչ այդ դասերը սկսվում էին ժամը 08։30-ին։ Նախաձեռնության նպատակներից էր այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին։ Շատերն այդ ընթացքում նշում էին, որ էական փոփոխություն տեղի չունեցավ, իսկ ոմանք նշում էին հակառակը՝ առավոտյան բեռնաթափված էին քաղաքի հիմնական ճանապարհները։

MediaHub-ը Երևանի քաղաքապետարանից փորձել է ճշտել, թե արդյո՞ք այս տարի ևս Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն 08:15-ին։

Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ այս պահին փոփոխություն չկա, եթե լինի, կտեղեկացնեն։

Հետևաբար, այս տարի ևս սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։

Մարիաննա Արամյան

Leave a comment