ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի հետ պատերազմի զարգացման երեք տարբերակ, հաղորդում է The New York Times-ը։
Ըստ թերթի՝ դրանք ներառում են՝ ռազմական սրացում, Իրանի դեմ տնտեսական ճնշումներ՝ նոր պատժամիջոցների կիրառման միջոցով, պատերազմում ԱՄՆ հաղթանակի հռչակում և հակամարտությունից դուրս գալ։
«Յուրաքանչյուր տարբերակ քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի, ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի, Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումների ժամանակ», – բացատրում է թերթը։
The New York Times-ը նշում է, որ հինգ ամիս տևած հակամարտությունից հետո ԱՄՆ-ն չի կարողացել հասնել իր նպատակներին, այդ թվում՝ Իրանի կառավարությանը փոխել «ճնշող ռազմական ուժի» կիրառման միջոցով։