Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում

Բաքվում hուլիսի 27-ին մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն Արարատ Ավետիսյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վազգեն Մնացականյանը (65 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ)

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև 45 կգ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 28-ին:

Leave a comment