Թրամփի ընտանիքը կարող է ֆինանսական շահ ստանալ Էր Ռիադի հետ միջուկային համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ընտանիքի անդամները և մերձավոր դաշնակիցները կարող են ֆինանսական շահ ստանալ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում նախատեսվող համաձայնագրից։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի որդիները ներդրումներ են կատարում միջուկային վառելիքի արտադրության հետ առնչվող ընկերություններում, իսկ նրան պատկանող մեդիա ընկերությունը պատրաստվում է միավորվել միջուկային էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ստարտափի հետ։

Բացի այդ, The New York Times-ը պնդում է, որ Թրամփի վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և խոշոր հովանավորներ կապեր ունեն ոլորտի ընկերությունների հետ, որոնք նույնպես կարող են շահել համաձայնագրի իրականացումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment