Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածներից Դոնի Ռոստովում ամուսիններ են զոհվել

https://arm.sputniknews.ru/20260727/ukrainaji-zu-i-harvatsneric-dvoni-rvostvovum-amusinner-en-zvohvel-105085522.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91810283_0:0:1280:960_1920x0_80_0_0_28b12df98221c09344ad28600d68277a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնի ռոստով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ

դոնի ռոստով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս հինգը տուժել են։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երկու մարդ է զոհվել Դոնի Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածից։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։

«Գիշերային օդային հարձակումը ողբերգական հետևանքների է հանգեցրել։ Դոնի Ռոստովում երկու մարդ է զոհվել՝ ամուսիններ։ Տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել հինգ մարդ, նրանցից երկուսը, այդ թվում՝ մեկ դեռահաս, ծանր վիճակում են»,- գրել է նա MAX հարթակում։

Բժիշկները վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել։ Տարածաշրջանի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև աջակցություն է խոստացել նրանց և տուժածներին։

Սլյուսարը պարզաբանել է, որ քաղաքի Ժելեզնոդորոժնի, Պրոլետարսկի և Լենինսկի շրջաններում ավերածություններ են տեղի ունեցել։

ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր ձեռնարկության, պահեստային շինությունների և մի քանի տնտեսությունների տարածքում։ Մարզպետն ընդգծել է, որ գրեթե բոլոր հրդեհները հաջողվել է օպերատիվ կերպով մարել։ Այժմ փրկարարները վերացնում են կրակը 400 քառակուսի մետր մակերեսով տարածքում։

Leave a comment