Ուկրաինայի հակամարտությունը սառեցնել հնարավոր չէ․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի հակամարտությունը սառեցնել հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությանը, թե հակամարտությունը կարելի է սառեցնել։

Պեսկովի խոսքով՝ Կիևի դիրքորոշման պատճառով «սառեցումը, որպես այդպիսին, անհնար է»։

«Մենք ունենք մեր առանցքային նախապայմանը․ պետք է հասնենք մեր նպատակներին», – ընդգծել է նա։

Leave a comment