Չինաստանի հարավում հզոր թայֆուն է մոլեգնում. 700 հազար մարդ է տարհանվել

Բաժանորդագրվել

Տուժած շրջաններում փակել են ուսումնական հաստատությունները և բացել ժամանակավոր ապաստարաններ։

Չինաստանի հարավում հզոր թայֆունի պատճառով ավելի քան 700 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նշվում է, որ տարերքը հարավային Չինաստանի ափերին մոլեգնել է հուլիսի 26-ի առավոտյան: Փոթորկի Էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 45 մ/վ-ի: Ուժեղ քամին պոկել է տանիքներն ու շենքերի երեսպատումը:

Աղետի սպառնալիքի պատճառով իշխանությունները շտապ տարհանել են ավելի քան 700 հազար մարդու։ Ամենից շատ բնակիչներ դուրս են բերվել Հուեյչժոուից (205 հազար) և Շանվեից (192 հազար):

Տուժած շրջաններում փակել են ուսումնական հաստատությունները և բացել ժամանակավոր ապաստարաններ։

Եղանակի տեսության համաձայն՝ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը և կարող են ազդել հարևան նահանգների վրա:

Leave a comment